National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.04.2023
Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ. Պաշտպանության նախարարի տեղակալ
1 / 7

««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հավաստմամբ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ Պաշտպանության փոխնախարարի` անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը:

Կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսվելու է զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում մինչեւ 30 տոկոսի չափով` երեք ամիս ժամկետով:

Առկա իրողություններով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել նաեւ կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

Նշվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի սմարթֆոնների օգտագործումը ծառայության ընթացքում. միայն հատուկ դեպքերում, հատուկ թույլտվությամբ զինծառայողները կօգտվեն հեռախոսներից:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական փաթեթով առավել ընդգրկուն կսահմանվի զինվորական ծառայության հասկացությունը, զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը կլրացվի զինծառայության առանձնահատկություններով: Պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն է ընձեռվելու նաեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող, բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, որոնք կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ:

Հստակեցվել է երկու եղբայրների կողմից միեւնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից:

Սահմանային տարիքի հասած զինծառայողների համար կսահմանվի հավասար հնարավորություն` պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում:

Հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաեւ սահմանային տարիքը լրանալուց հետո:

Արման Սարգսյանը նաեւ նշել է, որ այսուհետեւ կարգապահական վաշտում գտնվողների համար ծառայությունը չի հաշվարկվելու որպես ծառայության ընթացք:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով կարեւորագույն փոփոխություններ են իրականացվում: Նա ներկայացրել է պատգամավորների մի շարք առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Սերգեյ Բագրատյանը կարեւորել է ոլորտի օրենսդրության շարունակական բարեփոխումը:

Հարցն ԱԺ հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am